hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Սարգսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ հուլիսի 6-ին Թալինում։

Ուրախության և ոգեշնչման աղբյուրները
Նրան ուրախացնում էին կյանքի գեղեցիկ մանրուքները՝ բնությունը, ծաղիկները, ամեն բան, որ սիրում էր։ Բայց ամենից վեր՝ հայրենասիրությունն էր նրա շարժիչ ուժը։

Ընտանեկան կյանքը
Կարենը սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի, բարեկամների, աշխատակիցների հետ։ Աշխատանքն ու մարդկանց հետ շփումը դարձրել էր իր կյանքի բնական մասը։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորը նրան հիշում են որպես լավ մարդ, պատասխանատու ու նվիրված ընկեր։

Յուրահատկությունները
Նրա մեջ խորապես նստած հայրենասիրությունն առանձնացնում էր Կարենին բոլորից։ Նույնիսկ վտանգի պահին մտածում էր իր արժանապատիվ ավարտի մասին։

Վերջին խոսքը
Միշտ ասում էր «Նռնակ պիտի պահեմ, բայց իմ համար, որ եթե պատերազմ լինի, գերի չընկնեմ…»

Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, Կարենը սեփական կյանքը տվեց՝ փրկելով զինվորներին դիպուկահարի կրակից։ Վերջում պայթեցրեց իրեն նռնակով, որպեսզի գերի չընկնի։ Նա զոհվեց որպես իսկական հերոս։