
Ծնվել է
1982 թ․ մայիսի 2-ին Ալավերդիում
Կյանքի մեծագույն նպատակը
Ծառայությունն էր հայրենիքին
Զինվորական լինելը պարզապես աշխատանք չէր
Իր գործն էր, իր ընտրությունը, իր կոչումը
Ամենաշատը սիրում էր լինել
Ընտանիքի, երեխաների, ընկերների կողքին, բայց հայրենիքի կանչն ամեն ինչից բարձր էր
Հայրենասեր, մարդասեր, ընկերասեր
Բոլորի հանդեպ հոգատար էր
Երազանքներով չէր կիսվում
Գաղտնապահ էր, միայն ասում էր՝ ուզում եմ երեխաներիս հասցնել իրենց նպատակներին
Նրա մեջ կար մի ներքին ուժ
Որ չէր ձայնով էր ներկայանում, այլ արարքով
Բառերը քիչ էին, սիրտն էր խոսում
Հավատարիմ էր իր ուղուն մինչև վերջ
Վերջին խոսքերից էր․
Ես գնում եմ, պատերազմ է, ինձ չսպասեք, պինդ մնացեք
Արդեն անցել էր 44-օրյա պատերազմի դժոխքով
Օմարի լեռներում մարտնչել էր խիզախաբար
Վերադարձավ նորից
Մինչև վերջին շունչը կանգնելու իր հողի ու ժողովրդի կողքին
Հերոսաբար կռվել է Շորժայի մարտերում։
Շատ ակտիվ է եղել մարտական գործողություններում։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Շորժա