
Ծնվել է
2003 թ․ մայիսի 5-ին Վանաձոր քաղաքում։
Սրտի թաքուն ուրախությունը
Արմենը մեքենաներ էր սիրում։ Ամեն ինչ, ինչ կապված էր ավտոմեքենաների հետ, ոգևորում էր նրան։
Ընտանեկան ջերմություն
Ընկերներին ու ընտանիքին նվիրված էր ամբողջ էությամբ։
Պապին Պախակո էր ասում
Ամենից շատ կապված էր պապիկի հետ, սիրում էր է իր հետ ժամանակ անցկացնել։
Մնաց հիշողություններում
Բարի, մի քիչ մունաթով, բայց անկեղծ ու բոլորին հասնող։ Նրա խոսելաձևը դարձել է ընկերների լեզուն՝ արցունքն աչքերին։
Չիրականացված երազանք
Պետք է գար տուն, ավարտեր ուսումը ու դառնար հմուտ վարորդ։ Տան միակ հույսն էր՝ մոր և երկու քույրերի ամուր հենարանը։
Բարության կերպար
Ութ տարեկանում կորցրել էր հորը։ Նրա ամեն արարքը հատուկ էր, լցված սիրով և նվիրվածությամբ։
Վերջին խոսքերը
«Նայի, Անի, էս դիրքը ինչ բարձր ա, ոտքերիս տակ ամպերն են… եթե էս դիրքը տանք, Հայաստան չկա… Կարանք տուն գանք, եթե տուն եղնի…․»։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, ութ ընկերներով կռվել են մինչև վերջ։ ԱԹՍ-ն խոցել է դիրքը։ Ոչ ոք չի վերադարձել։