hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Կիրակոսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ մայիսի 25-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը՝ հատկապես բոքսը և բասկետբոլը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Պատանի երկրապահների խմբում։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, աշխույժ, ընկերասեր, մեծերի հետ շատ բարեհամբյուր։

Երազանքներ
Շարունակել սպորտը։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին։Սսովորականից շատ խոսեց, բայց մայրը նկատեց, որ տխուր էր։ Ասաց․ «Մա՛մ, ինչ էլ լինի, պապայի ձեռքը հանկարծ բաց չթողնես, մա՛յր իմ անուշ ու անգին»։ Մայրը չհասկացավ այդ օրվա ակնարկը։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում։