
Ծնվել է
1995 թ․ հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բանակի հաջողություններն ու հայրենիքի պաշտպանությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծառայության մեջ։ Ասում էր․ «Ես զենքի հետ եմ ամուսնացել»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պատասխանատու և հայրենասեր մարդ էր։
Երազում էր
Զինվորական դառնալ, ծառայել Լեռնային Ղարաբաղում և պաշտպանել իր հայրենիքը։
Յուրահատկություններ
Հայրենասեր, խիզախ և հայրենիքին նվիրված մարդ էր։ Իր կամքով Լեռնային Ղարաբաղում ծառայության էր գնացել։
Վերջին խոսքերն էր
«Որտեղ կյանքիս թելը բարակի, էնտեղ թող կտրվի, չմտածե՛ք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Հադրութում։ Զոհվել է ականների պայթյունից։