
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 19-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հարազատների հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած էակի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հանգիստ, աշխատասեր և օգնող տղա էր։ Ընկերոջ համար կյանքը կտար։
Երազում էր
Վարսավիրություն սովորել և տունը վերանորոգել։
Յուրահատկություններ
Բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել։ Մեծի հետ՝ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, Նարեկին եմ տեսել, ախպորս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Թալիշում։ Մի քանի անգամ մահից է փրկվել։