hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Մուսիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 19-ին Երևանում։

Ոգեշնչումը նպատակներին հասնելն էր
Ամեն աշխատանքի մեջ փնտրում էր նպատակ։ Երբ հասնում էր դրան, հենց այդ պահին էր գտնում իր ուրախությունն ու ոգեշնչումը։

Ամենամեծ երջանկությունը ընտանիքն էր
Տղաների, հարազատների, ընկերների կողքին էր իրեն լիարժեք զգում։

Ընկերների հիշողություններում
Ազնիվ էր, ուրախ, ճարպիկ։ Սուտը նրա լեզվից դուրս չէր գալիս։ Նրա ժպիտը շատերն են հիշում։

Երազանքները
Մանկուց երազում էր դառնալ ռեժիսոր կամ օպերատոր։ Կյանքը դեռ այդ ճանապարհը չէր բացել։

Սպորտի սիրահար էր
Սիրում էր մարտերը՝ առանց կանոնների, որտեղ հաղթում էր ոչ միայն ուժը, այլև՝ կամքը։

Վերջին խոսքը մորը
-Եթե ես չգնամ, բա ո՞վ գնա։ Պիտի գնամ, պիտի պահե՛նք մեր հայրենիքը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։

Գնաց առանց ասելու՝ որպես կամավոր
Մնաց այնտեղ՝ որպես հերոս։