hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իշխան Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ փետրվարի 19-ին Երևանում։

Ավարտել է
Բժշկական քոլեջն ու ընդունվել գյուղակադեմիա։

Նպատակ ուներ
Ծառայությունից հետո շարունակել ուսումը։

Հաճախում էր
«Բանանց» ֆուտբոլային ակումբ։

Երազում էր
Դառնալ ատամնաբույժ։

2 ամսվա ծառայող էր
Բայց արդեն եղել էր Ջրականում, Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում և Կարմիր Շուկայում։

Վստահեցնում էր
Տան անդամներին, որ ամեն ինչ կարգին է, ինքն ապահով վայրում է, պարզապես պայթյունների ձայներն արձագանքում են։

Առաջինը նկատեց
Թշնամու ջոկատը և ժամանակին զեկուցեց հրամանատարությանը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29, Կարմիր Շուկա։

Անմահացավ
2020 թ․ նոյեմբերի 6։