
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 20-ին Երևանում։
Մանկուց տարբերվել է
Կենսախնդությամբ, տաղանդով և բացառիկ աշխատասիրությամբ։
Տիրապետում էր չորս լեզվի
Հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
5 տարեկանից զբաղվել է պարով
Ներկայացրել Հայաստանը Ռուսաստանում, Վրաստանում և Եվրոպայում՝ զբաղեցնելով առաջին կամ երկրորդ հորիզոնականները։
Ընդունվել էր ՀՊՄՀ-ի պարարվեստի բաժին
Միաժամանակ դառնալով Բերդ պարային անսամբլի մենակատար։
Սկսվեց ծառայությունը
Գիտելիքների ու նվիրվածության շնորհիվ արժանացավ երկու շքանշանի, դարձավ կրտսեր սերժանտ։
Սկսվեց պատերազմը
Առաջին օրվանից մարտնչել է Ջրականում։
Վերջին սխրանքը
Մարմնով պաշտպանեց ընկերոջը՝ կատարելով իր կյանքի ամենամեծ զոհողությունը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական։