
Ծնվել է
Ծնվել է 1985 թ․ ապրիլի 19-ին Արծվաբերդ գյուղում։ Ծառայել է Ղարաբաղում, սահմանին, ապա նաև Կոսովոյում՝ խաղաղապահ առաքելությամբ։
Ոգեշնչումը
Սիրում էր իր գործը՝ զինվորական ծառայությունը։ Դա նրա ընտրությունն էր, նրա ոգին։
Ընտանեկան կապը
Երեխաներն էին նրա աշխարհը։ Աշխատում էր տանից չբացակայել։ Երկու տղաներն այսօր զգում են ծանր կորուստը։
Բնավորությունը
Ազնիվ էր, համեստ, հայրենասեր։ Նույնիսկ նշանառության տակ երբեք դիրքը չէր լքում։
Երազանքները
Երազում էր ունենալ սեփական տուն ու տեսնել որդիներին՝ նպատակներ իրականացրած, արժանի մարդիկ։
Վերջին խոսքը
Ասել էր՝ «Պետք է գնամ հատուկ առաքելության…»։ Զրույցները շատ կարճ էին։
Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին Քարվաճառում։ Մարտի թեժ պահին կանգնած էր առաջնագծում՝ մինչ վերջին շունչը։