hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 22-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտով զբաղվելով և իր շան հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չարաճճի ու տաքարյուն էր։ Շատ ակտիվ և էներգիայով լի։

Երազում էր
Ուսումը շարունակել և նպատակներին հասնել։ Իր կարգախոսն էր․ «Ապրել ու լինել մարդ»։

Յուրահատկություններ
Շատ ակտիվ, լուրջ և կազմակերպված էր։

Սիրում էր
Նկարչությունն ու սպորտը։ Ասում էր․ «Ամեն ինչի մեջ գեղեցիկը պետք է տեսնենք»։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին։ Ասել է․ «Չընկճվես ու չլացես, մա՛մ։ Մենք էս շներին հայրենիք չենք տալու։ Էլ չեմ զանգի, մի սպասի», կապի համար էր ասում։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 28-ին, Ջաբրայիլում։ Սերժանտ էր և զինվորներին միշտ դիմում էր․ «արծիվներս»։ Վիրավոր լինելով հանդերձ, մենակ չի թողել ընկերներին։