
Ծնվել է
1987 թ․ հուլիսի 5-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր ամեն ինչը՝ կապված հայրենիքի, ընտանիքի ու բնության հետ։
Շրջապատի մեջ
Միշտ շրջապատված էր ընկերներով ու հարազատներով։ Ընկերասեր ու սիրված մարդ էր։
Նվիրված հայրենիքին
Հարգված ու ազնիվ ապրող, լուռ պայքարող մի ուժ։
Մանկության երազանքը
Օդաչու դառնալն էր։
Հատուկ սրտացավություն
Մայրիկի ձայնից հետ դարձավ, բայց չմնաց․ «Չեմ հասցնի, չէ՛, կուշանամ…»։
Վերջին խոսքը
«Ստեղ հերթափոխի մասին չենք մտածում, հայրենիքի մասին ենք մտածում։ Մենակ մի երկրի դեմ չենք կռվում… բայց հաղթած ենք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Մատաղիսում։ Ոչնչացրել է տասներեք զրահատեխնիկա։