hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում։

Իր ոգեշնչումը
Ծառայության արդյունքներն էին։ Զինվորների առաջընթացը դարձրել էր իր ուրախության աղբյուրը։

Ընտանեկան սերն ու մտերմությունը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և երեխաների հետ՝ նրանց համար լինելով ապավեն ու օրինակ։

Ընկերների հիշողություններում նա
Ընկերասեր էր, պարզ, նվիրված ու միշտ օգնության շտապող։

Երազանքներ
Ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ։

Անկեղծ հայրենասեր էր
Իր գործով, ոգով, ու քայլերով։

Վերջին խոսքը կնոջը
-Իմ երեխաները (նորակոչիկները) վտանգված են, չեմ կարա չգնալ…։

Մարտական հերոսությունները
Իր սաղավարտը տվել է զինվորից մեկին։ Ծուղակը նկատելով՝ զորքին տարել է այլ ուղիով, փրկելով նրանց կյանքը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Մատաղիսում։