hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Իր ոգեշնչումը
Մարդկանց օգտակար լինելն էր։ Իրեն գտնում էր այնտեղ, որտեղիր օգնության կարիքը կար։

Սիրում էր
Ընտանիքի, ընկերների, հարազատների շրջապատը։ Միշտ այնտեղ էր, որտեղ սեր կար։

Նրա նկարագիրը
Բոլորը նրան հիշում են որպես բարի, մարդամոտ, ընկերասեր, պատրաստակամ։

Չիրականացած երազանքը
Տուն ունենալու մասին էր երազում։ Ինքը չտեսավ, բայց այսօր ընտանիքը տուն ունի։

Հայրենասիրությունը
Նրա մեջ իսկական տղամարդու կերպար էր կերտել։

Վերջին զանգը կնոջը
-Ամեն ինչ լավ ա, մի՛ անհանգստացի։ Եթե չզանգեմ, մի զանգեք, լուրեր էլ մի՛ նայեք։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Քարվաճառում։