
Ծնվել է
1997 թ․ փետրվարի 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր հայրենասիրական երգերից։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում զույգ եղբոր և ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Նրան հիշում են որպես լուսավոր և մեծ հայրենասիրությամբ լցված երիտասարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր զինվորականի կյանքով ապրել, ինչպես իր ընտանիքի մյուս անդամները։
Վերջին խոսքը
Մայրիկին ասել էր․ «Մա՛մ ջան, գնամ փոխարինեմ։ Բա որ ես չգնամ, ո՞վ գնա»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 12-ին, Շուշիի Քարինտակ գյուղում, որտեղ էլ հերոսաբար զոհվել է։