
Ծնվել է
1979 թ․ դեկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր ընտանիքը, հատկապես՝ դուստրերը։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Նվիրված հայր և ամուսին, ում կյանքը լիովին ուղղված էր ընտանիքի պաշտպանությանը։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Ազնիվ, բարի, հավատարիմ և մարդամոտ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Նորայրը նպատակասլաց էր։ Երազելու փոխարեն նպատակ էր դնում ու հասնում դրան։ Իրականացրեց ամենամեծ նպատակը՝ ստեղծեց ջերմ և ամուր ընտանիք։
Վերջին խոսքը
«Երեխեքի համար եմ գնում, որ թուրքը չհասնի ստեղ»։
Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Ջրականում։