
Ծնվել է
1976 թ․ օգոստոսի 15-ին Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ծառայության ընտրությունը եղել է ընտանիքի վրեժի պարտքի զգացումից՝ կորցնելով հորը և եղբորը Արցախյան առաջին պատերազմում։ Շատ էր սիրում իր վարորդական գործը, երազում էր վարել Ուրալ մակնիշի ավտոմեքենա։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Շատ նվիրված էր ընտանիքին ու երեխաներին, մտերիմ ու հավատարիմ ընկեր։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, խիզախ, նվիրված, ընկերության մեջ՝ անմնացորդ մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Մեծ ցանկություն ուներ իր երեխաների հաջողությունները տեսնել։ Հատկապես ընկերասիրությունն էր նրա բնորոշ գիծը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 2-ին զոհվել է։ Չի հասցրել կնոջ հետ խոսել։ Հեռախոսը գրպանում էր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Քարվաճառում։ Զոհվեց արկի պայթյունի հետևանքով։