
Ծնվել է
1997 թ․ ապրիլի 5-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքն ու հայրենասիրական երգերը։ Համոզված էր, որ եթե հայրենիքը չպահես, սիրած էակիդ էլ չես կարող պահել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։ Պատրաստվում էին նշանվել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ դրական անձնավորություն էր։
Երազում էր
Նշանվել և ընտանիք կազմել։ Նշանադրության մատանի էր ընտրել։
Յուրահատկություններ
Ուրախ, ազնիվ և բարի անձնավորություն էր, միշտ պատրաստ օգնելու։
Սիրում էր
Երգել հայրենասիրական երգեր։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 28-ին երկար զրուցել էր հարազատների հետ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Մարտունի 2-ում։ Զորախումբը մոտ 40 կմ ոտքով ճանապարհ էր անցել և ուժասպառ պառկել հանգստանալու։ Այդ պահին էլ ԱԹՍ սարքի հարվածից զոհվել է։