hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Ղահրամանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1963 թ․ օգոստոսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր իր հայրենի հողը, պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղը՝ 90-ականներից։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Սիրված էր ողջ համայնքի կողմից։ Պատմության ուսուցիչ էր, սեղանապետ՝ ուրախության և տխրության պահերին։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, զրուցասեր, կյանքում միայն լավություն արած մարդ։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր գյուղում ստեղծել բարեկեցիկ կյանք, ամուսնացնել որդիներին։ Սիրում էր գրքեր գրել։ Պատերազմից հետո պատրաստվում էր գիրք գրել իր ընկերների մասին։

Վերջին խոսքը
Նոյեմբերի 4-ին, հիվանդանոցում, ցանկացել է թոռներին տեսնել, բոլորի հետ խոսել…։

Վերջին մարտը
2020 թ նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Վիրավորվել էր անօդաչու սարքի հարվածից։