
Ծնվել է
1997 թ․ հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Մեծ հայրենասեր էր, սիրում էր սովորել և զարգանալ։ Գերազանցությամբ ավարտել էր Էջմիածնի վանքային քոլեջը, ընդունվել ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետ։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Անմնացորդ նվիրված էր ընտանիքին, կիրթ, բարեկամասեր էր։ Ուներ երիտասարդ ընտանիք։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, աշխույժ, մարդկային անձնավորություն, ով երբեք չկարողացավ մերժել հայրենիքի կանչը։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Իր մեծ երազանքները կիսատ մնացին՝ ավարտել համալսարանը, ստեղծել ամուր ընտանիք։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Իշխանաձորում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։