
Ծնվել է
1977 թ․ սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր ընտանիքն ու երեխաները, որոնց ապագային մեծ կարևորություն էր տալիս։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ամեն պահի ձգտում էր լինել երեխաների կողքին՝ մեծ կապվածություն ուներ հատկապես որդու հետ, ով նոր էր առաջին դասարան ընդունվել։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, օգնող, մարդկային, նրբանկատ, հոգատար մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր ավարտին հասցնել իրենց նոր կառուցվող տունը և տեսնել իր երեխաների պայծառ ապագան։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 7-ին զանգահարել էր Շուշիից, պատմել էր մարտերի մասին և ասել էր․ «Երեխեքին լա՛վ կնայես»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Զոհվել է ծանր մարտերից հետո։