hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հոկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկինում Հոկտեմբեր գյուղ)։

Ոգեշնչման աղբյուրը
Իր ընտանիքը և հայրենասիրական ոգին, որը ձևավորվել էր մանկությունից՝ լսելով հորեղբոր հերոսության պատմությունները։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Մեծ սեր ուներ ընտանիքի, հայրենիքի և երեխաների հանդեպ։ Ուզում էր իր երեխաները առողջ լինեն, ապահով երկրում մեծանան։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Համեստ, աշխատասեր։ Պատրաստ էր անձնազոհության՝ հանուն ընկերների, նույնիսկ մահվան վտանգի պայմաններում։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր իր ընտանիքի համախմբվածության մասին։ Երեխաների երջանիկ ապագա կերտելու մասին։ Սիրում էր մեքենաներ, գիրք կարդալ, ազգագրական երգեր լսել։ Փոքրիկ քառատողեր էր գրում և փայտի վրա գեղեցիկ պատկերներ նկարում։

Վերջին խոսքը
Ճանապարհին ասել էր․ «Երեխեքին լավ կնայես մինչև գամ», բայց Լեռնային Ղարաբաղի ճանապարհին կապը կորել էր։ Ընտանիքը այլևս չլսեց նրա ձայնը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Հադրութում։ Փրկել է ընկերոջ կյանքը՝ վիրավորին կրակի գոտուց դուրս բերելով։ Սակավ հնարավորություններով պայքարել է մինչև վերջին շունչը։