
Ծնվել է
1987 թ․ սեպտեմբերի 23-ին Վայոց Ձորի Զառիթափ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր կարգապահությամբ և իր ընտանիքով, ամենից շատ ոգեշնչվում էր իր փոքրիկ որդով։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Շատ էր սիրում ընտանիքի հետ ժամանակ անցկացնել՝ հատկապես որդու հետ զբոսնել և խաղալ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Շատ հանգիստ, հավասարակշիռ, աստվածավախ և խիստ կարգապահ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր իր ընտանիքի բարօրության մասին՝ ամուր և առողջ հիմքերի վրա։ Ոգևորում էր իր հանգիստ բնավորությամբ և ուժեղ կամքով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 16-ին ասել էր, որ առաջնագծում վիճակն ավելի լուրջ է, բայց ինքը կմնա կռվելու։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին, Շուշիի Քարինտակում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ ընկերոջը պաշտպանելու ընթացքում։