hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Քարտաշյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ մայիսի 13-ին Փարաքարի համայնքի Մերձավան գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Շատ ոգեշնչվում էր իր երեխաներով՝ ուներ երկու դուստր և մեկ որդի։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Ավելի շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ։ Երեխաների հետ առանձնահատուկ կապ ուներ, հատկապես՝ որդու՝ Արթուրի հետ։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Ընկերավարի, հոգատար, ուրախ, ժպտերես։ Միշտ կանգնած էր բոլորի կողքին թե՛ լավ, թե՛ վատ օրերին։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր տուն կառուցել և իր երեխաներին ուսման տալ։ Միշտ տեսնում էր ամեն ինչի մեջ լավը, նույնիսկ պատերազմի ամենադժվար օրերին։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 10-ին՝ զոհվելուց 2-3 ժամ առաջ, զանգել էր ու կատակով ասել, որ իրենց մոտ կարկուտ է գալիս։ Իրականում նկարագրում էր մարտական իրավիճակը՝ միշտ լավատեսական նոտայով։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Հերոսաբար փրկել է մի քանի երիտասարդ զինվորների։