
Ծնվել է
1988 թ․ մարտի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր երեխաներն էին կյանքի ամենամեծ ոգեշնչումը։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Սիրում էր իր ընտանիքի հետ անցկացնել ժամանակը։ Մեծապես կապված էր իր երկու երեխաների հետ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Անսահման նվիրված, ընկերասեր, իր գործին և ընտանիքին նվիրված, հավատարիմ մարդ։ Բոլորն ընդգծում են՝ Մուշեղի պես բարի և նվիրված մարդ հազվադեպ է լինում։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր երեխաների կնունքը կազմակերպել։ Նուրբ հոգատարությամբ, հոգատար հայացքով ու զարմանալի սիրալիրությամբ էր առանձնանում։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 23-ին բոլոր հարազատների հետ խոսել էր։ Ասել էր․ «Թեմ, նենց սիրուն կապույտ ա երկինքը…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին, Քարվաճառում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ ընկերոջը պաշտպանելու ժամանակ։