
Ծնվել է
1990 թ․ հունվարի 9-ին Երևանում։
Ոգեշնչում էր…
Նրա ամբողջ կյանքը եռագույնն էր, Հայրենիքի դրոշը։ Ամեն որոշման մեջ Հայաստանը կար՝ ոչ թե որպես տեղ, այլ որպես հավատք։
Ընտանեկան կյանքը
Չուներ սիրած աղջիկ, բայց անմիջական ու ջերմ կապ ուներ քրոջ որդու հետ։ Որպես քեռի՝ լիարժեք հայրական նվիրում ուներ նրա նկատմամբ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորից մեծ երևացող, լուրջ ու ուրախ մարդ էր։ Խորհուրդներ էին խնդրում նրանից, իսկ պատասխանները՝ մտածված ու մարդկային էին։
Երազանքները
Ուներ երկու գլոբալ նպատակ՝ պոլիգոններ կառուցել, ստեղծել հրաձգարան, սովորեցնել երեխաներին պաշտպանվել։ Նժդեհի պայքարը նրան ոգեշնչում էր՝ ասում էր․ «Պատմությունը չգիտես՝ հայ չես»։
Յուրահատկություններ
Սիրում էր պատմություն, կարդալ, հայրենի վայրերով շրջել։ Իր աշխատակիցներից ամեն ամիս մեկին ուղարկում էր պատմամշակութային վայրեր։ Սիրում էր լուռ տալ, չպարծենալ։
Վերջին խոսքերը
«Թուրքի ախորժակը շատ մեծ ա, եթե Արցախը տանք, հաջորդը Սյունիքն ա լինելու։» - ասաց քրոջը հրաժեշտ տալիս։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 5-ին, Շուշիի մատույցներում։ Վիրավորվեց, բայց ասաց․ «Թշնամուս առաջ չեմ սողա, զինվորներս մենակ չեմ թողի»։ Մինչ այդ դեղորայք էր հասցրել Հադրութի բժիշկներին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։