hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Վահանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1994 թ․ սեպտեմբերի 16-ին Հոկտեմբերյանում։ Սովորել էր Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայում։

Ոգեշնչումը
Սպասում էր երկրորդ որդու ծնունդին, բայց չհասցրեց տեսնել։ Երեխաներն էին նրա ուրախությունը։

Ընտանեկան կապը
Կիրակի օրերը անցկացնում էին միասին՝ գնում էին Ստեփանակերտ։ Ընտանիքն ամեն ինչից վեր էր։

Բնավորությունը
Շատ քաջ էր, բարի, հասնող։ Ով դիմում էր՝ օգնում էր, իր զինվորների ծնողները մինչ օրս ասում են․ «եթե Սուրենը չզոհվեր մեր տղաներն էլ ողջ կմնային…»։

Երազանքները
Երազում էր Երևանում տուն ունենալ։ Ցավոք, այդ երազանքը մնաց անկատար։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 28-ին են խոսել։ Սովորաբար ուրախ էր, այդ օրն՝ անսովոր տխուր էր ու խառն։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին՝ Մարտունիում։ ԱԹՍ հարվածից վիրավորվել էր թևից ու ոտքից։ Չհաջողվեց փրկել…