hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Շահբազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։

Նվիրված հայր ու ամուսին
Համեստ, բարի, մանկան հետ՝ երեխա, մեծի հետ՝ կշռադատ։ Միշտ ժամանակ էր գտնում երեխաների համար։

Սպայի կերպարը
22 տարի նվիրվել էր Հայոց բանակին։ Ոչ միայն հրամանատար, այլ ուսուցիչ ու հայր էր ենթակաների համար։

Պատասխանատվության գագաթնակետում
Ծառայել է Վայքում, Սիսիանում, Ջրականում։ Ամենուր հարգել են նրա խստապահանջ, բայց հոգատար ոգին։

Վերջին խոսքը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին գնաց կռիվ՝ վստահ, որ կվերադառնա։ «Հավատում ես, չէ՞, որ ես հետ կգամ… »։

Պապան էլ է՞ գալու…
Փոքրիկ Մենուան դեռ սպասում է՝ հայրը տուն կվերադառնա։

Հերոս զինակիցների կողքին
Փրկել է ծանր վիրավորներին՝ վտանգն անտեսելով։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին։