hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուբեն Համբարձումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 25-ին Երևանում։

Ընկերասեր էր ու ջերմ
Հանգիստ էր, խելացի, հոգատար։

Վիկտոր Համբարձումյանի
Ժառանգներից էր։

Երազում էր
Դառնալ հայտնի ծրագրավորող և նոր գյուտ անել այդ բնագավառում։

Պատրաստվում էր
Ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։

Զենք բռնելու փոխարեն զենք պետք է ստեղծեր
Իր բոլոր նպատակները թողեց՝ հանուն հայրենիքի։

Միշտ ասում էր
Կծառայեմ ու անպայման հետ կգամ։

Որոշել էր
Ծառայելուց հետո ընկերոջ հետ գնալ Ճապոնիա։

Երբեք չէր վրիպում
Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22, Մարտունի։