Հատուցումների տրամադրման կարգը
ԶԻՆԱՊԱՀԸ հատուցումներ է տրամադրում.
-
2017թ. հունվարի 1-ից հետո առողջությանը պատճառված վնասի արդյունքում յուրաքանչյուր զինծառայողի, որը ճանաչվել է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով անձ (I կամ II խմբի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող):
- 2017թ. հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամներին (այսուհետ՝ շահառուներին): Հատուցում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների ցանկը նախատեսված է Օրենքի 2-րդ հոդվածով:
- 2008թ. մինչև 2017թ. զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամները և ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով (I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող) զինծառայողները օրենքով սահմանված միանվագ գումարները չեն ստանում։ ԶԻՆԱՊԱՀԸ վճարում է տվյալ անձանց իրավունքով նախատեսված գումարի և այդ անձանց պետության կողմից վճարվող պարգևավճարի և/կամ զինվորական կենսաթոշակի տարբերության չափով։
Հատուցում ստանալու համար ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ շահառուն) այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է, պետք է ներկայացնի.
ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակման դեպքում
- Դիմում
- Զինծառայողի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված ֆունկցիոնալության սահմանափակման տեղեկանք ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը
- Անձնագիրը կամ սոցիալական քարտը
- Հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք`տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից
Զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում
- Դիմում
- Մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամ օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը
- Շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ սոցիալական քարտերը
- Շահառու հանդիսացող անձանց հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը
- Շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից
- Եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը
- Եթե շահառու է/են (նաև) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները
- Եթե շահառու է/են զինծառայողի՝ 18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը
- Եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը
- Եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը՝ ուսումնառության վերաբերյալ տեղեկանը`տրված ուսումնական հաստատության կողմից
- Եթե շահառու է/են զինծառայողի՝ ֆունկցիոնալության սահմանափակմամբ քույրը և եղբայրը՝ ֆունկցիոնալության սահմանափակման մասին տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից
- Ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք ունենալու դեպքում նաև լրացուցիչ գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը
Հատուցման չափ
Զինծառայողի աստիճան | Զոհված | Անհայտ բացակայող | Ֆունկցիոնալության ծանր սահմանափակմամբ (I խումբի) | Ֆունկցիոնալության միջին սահմանափակմամբ (II խումբի) |
---|---|---|---|---|
ՀՀ դրամ | ||||
Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող |
82 մլն. * |
82 մլն. * |
82 մլն. * |
53 մլն. ** |
Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող |
70 մլն. * |
70 մլն. * |
70 մլն. * |
41 մլն. ** |
Տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձ |
70 մլն. * |
70 մլն. * |
70 մլն. * |
41 մլն. ** |
Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպա |
58 մլն. * |
58 մլն. * |
58 մլն. * |
29 մլն. ** |
Պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայող |
58 մլն. * |
58 մլն. * |
58 մլն. * |
29 մլն. ** |
** Հատուցման ամբողջ գումարից 5 մլն. ՀՀ դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100,000 ՀՀ դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 և ավելի երեխաներ, որոնք պատկանում են ստորև թվարկված որևէ խմբի.
- 18 տարին չլրացած երեխաներ կամ
- 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ
- 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը
Ամսական լրացուցիչ 100,000 ՀՀ դրամ ստանալու իրավունք ունեցող անձը հատուցում ստանալու մասին դիմում ներկայացնելու հետ մեկտեղ պետք է ներկայացնի․
- Ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում
- Օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների ծննդյան վկայականները
- Չափահաս զավակների ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունենալու վերաբերյալ տեղեկանքները՝ տրված համապատասխան ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից
- Երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք՝ տրված երեխայի մոր հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատության կողմից: Ընդ որում՝ սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է միայն զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի երեխայի մասով
- Զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաև ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք՝ տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Ընդ որում՝ սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի երեխայի մասով
- Օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը և խնամակալի անձնագիրը, ինչպես նաև զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը
- Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,
- Չափահաս զավակների համաձայնությունը ամսական լրացուցիչ գումարը սույն մասում նախատեսված անձանցից որևէ մեկի անունով բացված հատուկ բանկային հաշվին փոխանցելու կամ նրանց ցանկությունը ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու իր դիմումի մեջ։