Հավաքագրված միջոցներ

142854186092
Պարտադիր վճարումներ
130290665933
130290665933 334550432 317983760 33754058532
Նվիրաբերություններ
012563520159
12563520159 32259649 30662176 3254797969

Կատարված հատուցումներ

105626378460

Հաշվիչի թվերը փոխարկվում են տվյալ օրվա փոխարժեքով

2023թ․ դրոշմանիշային վճարների վերադարձ

10

Հնվ,

2024

2023թ․ դրոշմանիշային վճարների վերադարձ

2023թ․ դրոշմանիշային վճարների վերադարձի համար առցանց դիմումները կընդունվեն սկսած 2024թ․ փետրվարի 15-ից

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

ԶԻՆԱՊԱՀԻ առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

ԶԻՆԱՊԱՀԻ ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: