֏
€ ₽ ֏ $
Donate
Կարեն Սիմոնյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1985 թ․ սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում։

Ընտանեկան կյանքը
Աշխատանքն ու ընտանիքը նրա կյանքի երկու անկյունաքարերն էին։ Երազում էր աղջիկների պսակն ու խաղաղ ծերություն Քարվաճառում։

Մարդկային նկարագիրը
Ազնիվ, բարի, ընկերասեր, նվիրված։ Նրա ներկայությունը զինվորական կարգ ու արժանապատվություն էր ներշնչում բոլորին։

Ոգեշնչող արժեքները
Սիրում էր իր զինվորներին, զորքն ու ծառայությունը։ Հայրենիքի պաշտպանությունն էր նրա ամենամեծ ուրախությունն ու նպատակն ամբողջ կյանքի ընթացքում։

Յուրահատկություններ
Պարտաճանաչ էր՝ մինչ փոքրագույն մանրուքը։ Ընտանիքն ապրում էր նույն զինվորական կանոնակարգով։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 2-ին կնոջը
«Լավ նայիր քեզ ու երեխաներին․․․»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Քելբաջար–Օմարում։ Վիրավորվել էր, բայց ետ չէր կանգնել։ Այդ օրը էլ չվերադարձավ։