Ծնվել է
1986 թ․ սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Ոգեշնչվում էր
Կյանքի ամեն մի պահով ու պարզ ուրախություններով՝ աչքի ընկնելով իր ջերմությամբ ու անսպառ լավատեսությամբ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընտանիքի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բարի, նվիրված ու արժանապատիվ երիտասարդ, ով վայելում էր հարազատների ու մտերիմների անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր ամբողջ էությամբ, վառ տեսակով, անմնացորդ նվիրումով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, վերադառնալ տուն, ամուսնանալ և կերտել իր սեփական երջանիկ ընտանիքը։
Վերջին հանդիպումը 2009 թվականի օգոստոսին էր
Հայրն այցելել էր զորամաս՝ տեսակցելու որդուն, ում ծառայությանը մնացել էր ընդամենը երկու ամիս։
Վերջին մարտը
2009 թ․ սեպտեմբերի 30, Հադրութ։