Ծնվել է
1998 թ․ մայիսի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Ոգեշնչվում էր
Կյանքով ու դրա ամեն մի պահով՝ լցված անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու ջերմությամբ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել բոլորի՝ հարազատների ու ընկերների հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես իսկական «հրաշք», արտակարգ լավ, բարի ու նվիրված մարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր հայկական ջիգյարով, անմնացորդ նվիրումով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ամուսնանալ, դուստր ունենալ, նրան անվանակոչել սիրելի մոր անունով։
Վերջին զանգը 2017 թ․ նոյեմբերի 21-ին․
«Դուրս ենք գալիս, գնանք ականապատ դաշտ, ամեն ինչ լավ է լինելու․․․»։
Կանխազգացում ուներ
Ընկերոջն ասել էր, որ իր վերջին օրն է լինելու․․․։
Վերջին մարտը
2017 թ․ նոյեմբերի 21, Մարտունի։