Ծնվել է
1984 թ․ փետրվարի 14-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով ու հարազատներով․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանեկան միջավայրում։ Ամուսնացած էր։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, կամեցող, բարի ու պատվախնդիր մարդ, ով վայելում էր մտերիմների ու համագյուղացիների խորին հարգանքն ու սերը։
Յուրահատուկ էր
Իր բացառիկ մարդկային տեսակով, ազնվությամբ, զսպվածությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Զինվորականի պատվախնդրությամբ
Լռելյայն ու պատասխանատվությամբ էր կատարում իր պարտքը Հայրենիքի հանդեպ՝ ավելորդ չբարձրաձայնելով այդ մասին։
Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին ընտանիքին․
«Լավ է լինելու ամեն ինչ, կարգին է, մի վախեցեք․․․»։
Վերջին մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19, Գետավան։ Ծանր վիրավորվել է «Գրադ» կայանքի հարվածից և բուժօգնության ճանապարհին զոհվել։