֏
€ ₽ ֏ $
Donate
Սամվել Հայրապետյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1984 թ․ օգոստոսի 12-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սեփական աշխատանքով, արարումով ու հարազատներով․ ազատ պահերնանցկացնում էր եղբորորդիների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հանգիստ, սրտաբաց, բարի ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների  անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր հավասարակշռված բնավորությամբ, ներքին խաղաղությամբ ու շրջապատի հանդեպ տածած անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ընտանիք կազմել ընտրյալի հետ, զավակներ ունենալ և վայելել ընտանեկան անհոգ երջանկությունը։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 7-ին․ 

«Զգույշ կլինեք․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 17, Մարտակերտ։ Թշնամական արկի պայթյունից ծանր վիրավորվելուց հետո հոկտեմբերի 24-ին քաջաբար անմահացավ։