֏
€ ₽ ֏ $
Donate
Ռուբեն Կիրակոսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1982 թվականի հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի որդով ու ընտանիքով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր հարազատների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի մեկ որդի։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ համեստ, արի, ուժեղ կամքով, սրտացավ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր անսահման, անմնացորդ հայրենասիրությամբ, ընտանիքին տածած նվիրվածությամբ ու անսասան ոգով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, ունենալ մեծ ընտանիք և կերտել որդու երջանիկ ապագան։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 7-ին կնոջն էր․ 

«Ամո՛ւր եղիր և միշտ հիշի՛ր քո տեղն ու դիրքը…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 10, Հադրութ։