֏
€ ₽ ֏ $
Donate
Սեվակ Աբրահամյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ․ նոյեմբերի 13-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Կյանքով ու դրա պարգևած ամեն մի պահով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր հարազատ ընկերների հետ։

Սիրում էր 

Ստեղծագործել․ նրա գրվածքները (այդ թվում՝ եղևնու մասին) տպագրվել են «Աղբյուր» թերթում։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, ազնիվ ու անկրկնելի մարդ, ում նմանը չկար և ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ տեսակով, ինքնատիպությամբ, ստեղծագործական հոգով ու շրջապատում իրուրույն ու անփոխարինելի տեղ ունենալու կարողությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, վերադառնալ տուն և կառուցել իր սեփական տունն ու կերտել երջանիկ ապագան։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 1-ին․ 

«Մամ, պապային ասեք գնա․․․ 2 օրից ես կզանգեմ» 

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 2, Ջաբրայիլ։