֏
€ ₽ ֏ $
Donate
Սեվակ Առաքելյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1993 թ․ օգոստոսի 13-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական գործով ու հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությամբ․ ազատ պահերն անցկացնում էր օջախում՝ հարազատների ու սիրելի քրոջ հետ։ 

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, ինքնատիպ, զուսպ, լռակյաց ու բարի երիտասարդ, ով վայելում էր մտերիմների ու համագյուղացիների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ամեն մի քայլով, ներքին խոհեմությամբ, արտակարգ համեստությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել քրոջ ու եղբոր զավակների անհոգ ու երջանիկ մանկությունը, անձամբ ուղեկցել նրանց, գնել այն ամենը, ինչ նրանք կփափագեին։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 24-ին մորն էր․ 

«Մենք չէինք պատկերացնում, որ կռիվն այսքան թեժ է․․․ Առանց սննդի ենք եղել․․․ Մամ, ես երևի էլ հետ չգամ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 25, Վարանդա (Ֆիզուլի)։