Ծնվել է
2002 թ․ մայիսի 16-ին Ստեփանակերտում:
Հավատում էր`
Իրական մեծությունը ծնվում է անկեղծ ու ազնիվ գործի մեջ:
Լինելով ինքնամփոփ ու համեստ`
Անկեղծորեն ուրախանում էր ուրիշների հաջողություններով, ոգեշնչվում էր մեծ մարդկանց պատմություններով, բիզնես գրքերով:
Նվիրված ընկեր էր`
Պատրաստ ցանկացած պահին հասնել, լսել, հասկանալ, օգնել։
Նրա մեջ միախառնված էին հավատարմությունը, սրտաբացությունը և բարությունը`
Դարձնելով նրան այնպիսին, ինչպիսին «պետք է լինի իսկական մարդը»։
Երազում էր, որ հարազատները միշտ լինեն իր կողքին
Բայց այսօր հենց ինքն է հեռու բոլորից…
Երազանքներ ու նպատակներ, որոնք անկատար մնացին…
Ապրել խաղաղ երկրում՝ առանց պատերազմների, առանց վախի ու ցավի...
Ունենալ երեք որդի, լինել կայացած գործարար, արժանապատիվ մարդ՝ իր գործով ու տեսակով...
Յուրահատկություններ, որոնք նրան առանձանցնում էին
Կոկիկ, կարգապահ, մտածող։ Ամեն ամիս մեկ գիրք կարդալու իր սովորությունը դարձրել էր բնավորություն։ Միշտ ձգտում էր կատարելության՝ ոչ ինքնասիրությամբ, այլ ընտանիքի հանդեպ սիրով։
«Էնա լոխ լյավա արխային…»
Խոսքեր, որոնք լի էին հույսով ու հավատով, որ պատերազմը կավարտվի հաղթանակով, և կյանքը նորից վերադառնա իր բնական հունին:
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 16-ին, Հոռաթաղի կրակային դիրքում, նա զոհվեց հրետակոծությունից՝ պաշտպանելով հայրենի հողը։
Լինելով նորակոչիկ`
Միշտ կանգնած էր առաջնագծում` փրկելով ընկերների կյանքը։
Պարգևները
Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: