֏
€ ₽ ֏ $
Donate
Ջանիկ Հարությունյան
2022 թ.
Biography

Ծնվել է 

1989 թ․ մարտի 6-ին Երևան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Կյանքի ամեն մի պահով ու աշխարհի գեղեցկությամբ, իսկ ազատ պահերն անցկացնում էր ընկերների հետ։ 

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ սիրված, ջերմ, բարյացակամ ու վեհանձն երիտասարդ, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ ընկերասիրությամբ, հավատարմությամբ ու մտերիմներին անմնացորդ աջակցելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Անսահման սիրում էր ավտոմեքենաներ և երազում էր սեփական մեքենաներն ունենալ ու կերտել իր ընտանիքի բարօր ապագան։

Վերջին զանգը 44-օրյա պատերազմի օրերին մորն էր․ 

«Մա՛մ, ես պետք է գնամ առանց ծանուցագրի…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 4, «Եղնիկներ»։ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստանալուց և երկար ժամանակ կյանքի համար պայքարելուց հետո 2022 թվականի նոյեմբերի 13-ին զոհվեց։