Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 3-ին Բալկանաբադ քաղաքում, Թուրքմենիստան։
Մարդկային ջերմությամբ
Ընկերասեր էր, շփվող, անսահման նվիրված ընկերներին ու ընտանիքին։ Անարդարությունը չէր հանդուրժում։
Ներաշխարհը
Անկեղծ էր, տաքարյուն, հոգատար։Սիրում էր կիթառ նվագել, երգում էր։
Նպատակներ, որ անավարտ մնացին
Սովորում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Ուզում էր տներ նախագծել ընկերների համար, ամուսնանալ…
Վերջին խոսքերը
Երբ ծառայությունից էինք խոսում, ասում էր․ «Պետք է ամեն օրով ապրենք, շնորհակալ լինենք ամեն օրվա համար»։
Վերջին զրույցը մայրիկի հետ
Վերջին այցելույթան ժամանակ մայրն ասել էր. «Բա դու ինչի՞ չես ուտում, կեր որ տեսնեմ ու հանգիստ գնամ»: Նարեկը պատասխանել էր. «Իրանք որ ուտում են, ես կշտանում եմ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին Այգեհովիտ գյուղի մոտակայքում։ ՀՕՊ ջոկի հրամանատար էր:
Թեժ մարտերի ժամանակ
Նահանջելու հրամանին հակառակ ջոկից ոչ մեկ չլքեց դիրքը:
Պարգևներ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: