Նվիրաբերե՛լ
«Ի պատիվ» նվիրաբերությունը լավագույն միջոցն է նշելու որևէ նշանակալի առիթ, ինչպիսին է ծննդյան տարեդարձը, ամուսնությունը, երեխայի ծնունդը , ավարտական հանդեսը կամ ուղղակի ցույց տալու Ձեր դրական զգացմունքները որևէ իրողության կամ անձի նկատմամբ: «Ի պատիվ» նվիրաբերություն կատարելիս, Դուք հաճելի նվեր եք մատուցում հասցեատիրոջը և միևնույն ժամանակ օժանդակում եք վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Երբ կատարեք նվիրաբերությունը, մենք Ձեր կողմից նշված հասցեատիրոջը կուղարկենք նվիրաբերության հավաստագիր՝ վերջինիս Ձեր բարի գործի մասին տեղեկացնելու նպատակով: