Նորություններ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
- Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
- Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
- Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 29-ը:
Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը:
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:
Հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
- 2019թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
- 2019թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին
Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ:
Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և 3 զոհված զինծառայողների ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
- 2014թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
- 2008-2014 թթ տեղի ունեցած 3 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2008-2014թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
«Զինծառայողներ ապահովագրության» հիմնադրամը հրավիրում է համագործակցության
«Զինծառայողներ ապահովագրության» հիմնադրամը հրավիրում է համագործակցության հետաքրքրված հասարակական կազմակերպությունների՝ հիմնադրամի կողմից իրականացված գործունեության մասին տեղեկատվության տարածման, հանրային իրազեկման բարձրացման համար:
Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի Հիմնադրամի գործունեության և կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն տարածել հասարակության առավել լայն շերտերում, այդ թվում՝ սփյուռքում:
Նոր հատուցումներ 3 դեպքի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ
- 2019թ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,
- 2008-2014 թթ տեղի ունեցած 2 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ:
2008-2014թթ.-ի և 2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ի և <Արցախբանկ> ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Նոր հատուցմուներ 9 դեպքերի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ
- 2019թ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
- 2015-2016թթ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին:
- 2008-2014 թթ տեղի ունեցած 7 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Ինչպե՞ս է որոշվում 2017թ.-ից առաջ տեղի ունեցած դեպքերով հատուցման գումարի չափը
Հատուցման չափը հավասար է օրենքով սահմանված հատուցման գումարի և զինծառայողին կամ վերջինիս ընտանիքին տրամադրվող պետական կենսաթոշակի գումարի դրական տարբերությանը:
Օրինակ, եթե պարտադիր ծառայության շարքային կազմի զոհված զինծառայողի ընտանիքը պետությունից ստանում է 30,000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից կստանա ամսական 170,000 ՀՀ դրամ (200,000 ՀՀ դրամ – 30,000 ՀՀ դրամ):
Հատուցումների հիմքում դրված է համահարթեցման սկզբունքը, որպեսզի 2017թ.-ից առաջ և 2017թ.-ից հետո տեղի ունեցած դեպքերով տրամադրվեն հավասար չափով հատուցումներ:
Ստորև Օրենքով սահմանված հատուցումների չափերն ու դասակարգումները, որից պետք է մասհանել պետության կողմից տրամադրվող գումարը:
Հատուցում զոհված զինծառայողի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի անդամ(ներ)ին:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Հատուցումներ 2 զոհված զինծառայողի ընտանիքներին 2019-թ.-ին տեղի ունեցած դեպքի մասով, 1 հաշմանդամություն ունեցող զինծառայողի 2015թ.-ին տեղի ունեցած դեպքի մասով և 9 զոհված զինծառայողի ընտանիքներին՝ 2008-2014թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
- 2019թ-ին տեղի ունեցած 2 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
- 2015-2016 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
- 2008-2014 թթ տեղի ունեցած 9 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանի և շարքային Սիփան Սերժիկի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հատուցումներ 11 զոհված զինծառայողի ընտանիքներին 2008-2014թթ.-ի դեպքերի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը: