Նորություններ
Մահացու հրազենային վիրավորում ստացած Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 27-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարիների ընթացքում:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
- 2018 – 2020թթ.-ին տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
- 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
17.07.20-24.07.20 ընթացքում կատարված նվիրաբերություններն ըստ երկրների
Հարգելի հայրենակիցներ,
Ձեզ ենք ներկայացնում 17․07․2020-24.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 12։00-ի դրությամբ․
•Շուրջ 293,023,842 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 22 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 68%-ը
•Ավելի քան 2950 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 60%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը
•Շուրջ 53 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից
Վերջին օրերին հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ
Հարգելի հայրենակիցներ,
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, վերջին օրերին Հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ, շուրջ 268,700,00 ՀՀ դրամի չափով: Նվիրաբերությունները կատարվում են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից:
17.07.20-23.07.20 ընթացքում կատարված նվիրաբերություններն ըստ երկրների
17.07.20-21.07.20 ընթացքում կատարված նվիրաբերություններն ըստ երկրների
Հարգելի հայրենակիցներ,
Ձեզ ենք ներկայացնում 17․07․2020-21.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 14։30-ի դրությամբ․
•Շուրջ 160,728,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 65%-ը
•Ավելի քան 2100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68%-ը, Paypal-ի միջոցով` 24%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 8%-ը
•Շուրջ 46 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից
Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը ըստ երկրների:
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ
Հարգելի հայրենակիցներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները:
Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին
ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ․
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարություն
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային կամ պարտադիր ծառայության սպայական կազմի զինծառայող՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառյող՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպաներ և շարքային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում
Հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի մայիսի 25-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
2011 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2013 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
Հատուցումներ 4 զոհված զինծառայողի ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի մարտի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
2008թ-ին տեղի ունեցած 2 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2011 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2013 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների