15

Օգս,

2024

Դրամական աջակցության ծրագիր

Հարգելի՛ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներ,

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ձգտում է անել հնարավորը՝ մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատար կանգնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհուրդը 2024թ․ հունիսի հերթական նիստում կայացրեց Դրամական աջակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու որոշում՝ ի շահ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների և նրանց ընտանիքների։

Այդ Ծրագրով նախատեսվում է ամսական 50,000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն վճարել ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին, եթե.

  • Շահառուն հանդիսանում է զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի` մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամ ճանաչված երեխա (զավակ)
  • Շահառուն հանդիսանում է հաշմանդամություն ունեցող զինծառայող և ունի մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամ ճանաչված երեխա (զավակ):

Սույն Ծրագիրը ուժի մեջ կմտնի 2024թ սեպտեմբերից, իսկ վճարումը կկատարվի հատուցման գումարների հերթական վճարման հետ։

Սակայն եթե փաստաթղթերի կամ այլ խնդիրներով պայմանավորված տվյալ շահառուն սեպտեմբերի 10-ին՝ հերթական վճարման օրը, չստանա սույն Ծրագրով սահմանված դրամական աջակցությունը, ապա հոկտեմբերին և/կամ դրանից հետո հերթական վճարման օրը կստանա վերահաշվարկված գումարը՝ սկսած 2024թ․ սեպտեմբերից։

 

Ի՞նչ է պետք անել ծրագրին մասնակցելու համար

Եթե զոհված և/կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի` ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող երեխայի (զավակի)` մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամությունը սահմանվել է ՀՀ-ում, ապա դրամական աջակցությունը վճարելու համար շահառուն որևէ անելիք չունի. ԶԻՆԱՊԱՀԸ սեփական նախաձեռնությամբ կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը և հաշմանդամ երեխայի (զավակի) հատուցման գումարը ստացող անձի բանկային հատուկ հաշվին կփոխանցի նաև հասանելիք 50,000 ՀՀ դրամը:

Եթե զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի` ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող երեխայի (զավակի) մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամությունը սահմանվել է Արցախում, ապա դրամական աջակցությունը վճարելու համար շահառուն պետք է [email protected] էլ․ հասցեին կամ ցանկացած այլ եղանակով ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրի հաշմանդամ երեխայի (զավակի) հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը` բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) տեղեկանքը կամ ֆուկցիոնալության գնահատման տեղեկանքը։

Եթե հաշմանդամություն ունեցող ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող զինծառայողը ունի  մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամ դարձած երեխա (զավակ), ապա դրամական աջակցության գումարը վճարելու համար շահառուն  պետք է [email protected] էլ․ հասցեին կամ ցանկացած այլ եղանակով ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրի հաշմանդամ երեխայի (զավակի)՝

  • հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը` ԲՍՓ տեղեկանքը կամ ֆուկցիոնալության գնահատման տեղեկանքը
  • ծննդյան վկայականը

 

Հարց ու պատասխան

1․ Երբվանի՞ց է նախատեսվում ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի մեկնարկը։

Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2024թ սեպտեմբերից, ինչը նշանակում է, որ առաջին վճարումները կկատարվեն սեպտեմբեր ամսին հատուցման գումարների հերթական վճարման հետ։

Սակայն եթե վճարումը կատարելու համար տեղեկատվությունը ԶԻՆԱՊԱՀԻՆ հասանելի լինի սեպտեմբերից ավելի ուշ, վճարումը կվերահաշվարկվի և կփոխանցվի 2024թ․ սեպտեմբեր ամսվանից սկսված։

2․ Եթե Ձեր զավակը չափահաս է, այսինքն՝ լրացել է 18 տարին, և ունի մանկուց հաշմանդամություն, արդյո՞ք այս Ծրագիրը վերաբերում է իրեն։

Այո, Ծրագիրը վերաբերում է իրեն, եթե Ձեր զավակի հաշմանդամությունը ձեռք բերված լինի մանկուց մինչև 18 տարեկանը ունեցած հիվանդության պատճառով։

3․ Ի՞նչ է պետք անել Ծրագրին մասնակցելու համար

Եթե զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի` ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող երեխայի (զավակի) մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամությունը սահմանվել է ՀՀ-ում, ապա դրամական աջակցությունը վճարելու համար շահառուն որևէ անելիք չունի. ԶԻՆԱՊԱՀԸ սեփական նախաձեռնությամբ կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը և հաշմանդամ երեխայի (զավակի) հատուցման գումարը ստացող անձի բանկային հատուկ հաշվին կփոխանցի նաև հասանելիք 50,000 ՀՀ դրամը:

Եթե զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի` ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող երեխայի (զավակի) մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամությունը սահմանվել է Արցախում, ապա դրամական աջակցությունը վճարելու համար շահառուն պետք է [email protected] էլ․ հասցեին կամ ցանկացած այլ եղանակով ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրի հաշմանդամ երեխայի (զավակի)՝

  • մանկուց հաշմանդամությունը փաստող փաստաթուղթը` ԲՍՓ տեղեկանքը կամ ֆուկցիոնալության գնահատման տեղեկանքը

Եթե հաշմանդամություն ունեցող` ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվող զինծառայողը ունի  մանկուց (մինչև 18 տարեկանը) ձեռք բերված հիվանդության պատճառով հաշմանդամ դարձած երեխա (զավակ), ապա դրամական աջակցության գումարը վճարելու համար շահառուն  պետք է [email protected] էլ․ հասցեին կամ ցանկացած այլ եղանակով ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրի հաշմանդամ երեխայի (զավակի).

  • մանկուց հաշմանդամությունը փաստող փաստաթուղթը` ԲՍՓ տեղեկանքը կամ ֆուկցիոնալության գնահատման տեղեկանքը
  • ծննդյան վկայականը

4․ Ի՞նչ հաշվեհամարի է փոխանցվելու Ծրագրի գումարը։

Ծրագրով նախատեսված Դրամական աջակցության գումարը վճարվում է հատուցման գումարների համար նախատեսված կարգով, այսինքն` դրամական աջակցության գումարը կփոխանցվի այն անձի հաշվեհամարին (բանկին), ում միջոցով վճարվում են հատուցման ամսական գումարները:

5․ Ի՞նչ պետք է անել, եթե ունեք մանկուց հաշմանդամ երեխա, սակայն ԶԻՆԱՊԱՀԻ շահառու եք դարձել 2024թ․ սեպտեմբերի 1-ից հետո։

Համապատասխան ուժային կառույցի սոցիալական պաշտպանության վարչության պատասխանատուն տվյալ դիմորդին տեղեկացնում է Ծրագրի մասին` ճշտելով ընտանիքում մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդության պատճառով հաշմանդամ ճանաչված երեխայի  (զավակի) առկայությունը և դիմումում կատարում է համապատասխան նշում։ Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև երեխայի կամ զավակի․

  • ծննդյան վկայականը
  • մանկուց հաշմանդամությունը փաստող փաստաթուղթը` ԲՍՓ տեղեկանքը կամ ֆուկցիոնալության գնահատման տեղեկանքը։