23

Մայ,

2024

ՀՀ դրամով բանկային նվիրատվությունների մասին

Հարգելի՛ նվիրատուներ,

ցանկանում ենք տեղեկացնել, որ ներկայումս ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքը և ենթակառուցվածքները վերազինման փուլում են։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ԶԻՆԱՊԱՀԻ www.zinapah.am/hy/freewill էջում ժամանակավորապես չեն արտացոլվում ՀՀ դրամով կատարված բանկային նվիրատվությունները ինքնաշխատ կերպով, և դուք նվիրատվությունների էջում չեք կարող գտնել ձեր կողմից կատարված ՀՀ դրամով բանկային նվիրատվությունը։

Սակայն հավատարիմ մնալով իր թափանցիկության սկզբունքին՝ ԶԻՆԱՊԱՀԸ շաբաթական կտրվածքով հրապարակում է ՀՀ դրամով կատարված բանկային նվիրատվությունների քաղվածքը բանկային փոխանցումներ էջում՝ www.zinapah.am/hy/bank%20transfer 

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Նաև վստահեցնում ենք ձեզ, որ նոր կայքում երբևէ արված, ինչպես նաև նոր նվիրատվությունները ինքնաշխատ կերպով արտացոլվելու են կայքում։

 

Միասին՝ զինվորիս կողքին․․․