09

Ապր,

2024

«Զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման» նախագծի բաց մրցույթ

Պատվիրատուն` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ» (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» կամ «Պատվիրատու»), որը գտնվում է ք. Երևան, Վ․Սարգսյան 26/1, սենյակ 317 հասցեում, կրկին հայտարարում է  «Զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման» նախագծի շրջանակում ծառայությունների մատուցման բաց մրցույթ։

29.02.2024թ․ հայտարարված բաց մրցույթը ճանաչվել է չկայացած` ներկայացված հայտը հրավերի պայմաններին չհամապատասխանելու հանգամանքով պայմանվորված։

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ նաև` «Պայմանագիր»)։  

Մրցույթի հրավեր

Բյուջեի օրինակելի ձև

Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք:  

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։  

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները՝ ըստ գնահատման չափորոշիչների՝ սահմանված մրցույթի հրավերում։

Մրցութային հայտերը և սույն հրավերով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ, ք․ Երևան, Վ. Սարգսյան 26/1, սենյակ 317  հասցեում գտնվող ԶԻՆԱՊԱՀԻ գրասենյակ՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով մինչև 2024թ․ ապրիլի 29-ը՝ ժամը 16։00։

Մրցույթային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են կնքված ծրարով՝ 

  • փաստաթղթային եղանակով և/կամ
  • էլեկտրոնային կրիչի միջոցով

Մրցույթային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է Հրավերի 4-րդ մասով։  

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում 2024թ. ապրիլի 30-ին՝ ժամը 16:00-ին:  

Մրցույթային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2024թ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ին, նույն հասցեում:  

Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև Պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։ 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով։  

Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցույթային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։  

ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։