«Զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման» նախագծի բաց մրցույթ
Պատվիրատուն` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ» (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» կամ «Պատվիրատու»), որը գտնվում է ք. Երևան, Վ․Սարգսյան 26/1, սենյակ 317 հասցեում, հայտարարում է «Զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման» նախագծի շրջանակում ծառայությունների մատուցման բաց մրցույթ։
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ նաև` «Պայմանագիր»)։
Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները՝ ըստ գնահատման չափորոշիչների՝ սահմանված մրցույթի հրավերում։
Մրցութային հայտերը և սույն հրավերով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ, ք․ Երևան, Վ. Սարգսյան 26/1, սենյակ 317 հասցեում գտնվող ԶԻՆԱՊԱՀԻ գրասենյակ՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով մինչև 2024թ․ ապրիլի 1-ը՝ ժամը 16։00։
Մրցույթային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են կնքված ծրարով՝
- փաստաթղթային եղանակով և/կամ
- էլեկտրոնային կրիչի միջոցով
Մրցույթային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է Հրավերի 4-րդ մասով։
Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում 2024թ. ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ին:
Մրցույթային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2024թ․ ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին, նույն հասցեում:
Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև Պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով։
Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցույթային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։
ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։