Ինդեքսավորման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին՝ ԶԻՆԱՊԱՀԸ վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման գումարները:
Հարց |
Պատասխան |
Ի՞նչ է ինդեքսավորումը |
Հատուցման գումարի բարձրացում 26%-ով ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ։ Օրինակ՝ եթե շահառուի ամսական վճարը կազմում է 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն կբարձրանա 26%-ով, այսինքն՝ շահառուն այսուհետ կստանա 252,000 ՀՀ դրամ։ |
Հատուցման ո՞ր վճարների վրա է տարածվում ինդեքսավորումը |
Ինդեքսավորումը տարածվում է միայն՝
ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՎՈՒՄ |
Ու՞մ է վերաբերում հատուցման գումարների ինդեքսավորումը |
Այս փուլում հատուցման գումարների ինդեքսավորումը տարածվում է բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից հետո դիմող նոր շահառուների վրա։ 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարները և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարները այս փուլում չեն ինդեքսավորվի։ |
Ի՞նչ է սպասվում ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող զինծառայողներին, ովքեր ունեցել են հաշմանդամության խմբի փոփոխություն |
Առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ հաշմանդամության խմբի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։ |
Երբվանի՞ց է ուժի մեջ մտնում ինդեքսավորումը |
Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ․ մարտից։ |
Ինդեքսավորվում են արդյո՞ք 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները |
Այո, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ․ մարտի 1-ին ԶԻՆԱՊԱՀԸ կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։ |
Որքա՞ն հավելյալ ֆինանսական պարտավորություն է ձևավորում ինդեքսավորումը ԶԻՆԱՊԱՀԻ համար |
Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով։ |
Արդյո՞ք ինդեքսավորման արդյունքում կրճատվում է հատուցումների համար նախատեսված 20 տարի ժամկետը: | Ոչ, ինդեքսավորման արդյունքում չի կրճատվում հատուցման ժամկետը։ Այն ամրագրված է օրենքով և ենթակա չէ փոփոխության։ |
Ինդեքսավորման վերաբերյալ մանրամասները կարդացեք հոդվածում։